Բժիշկների կատալոգ Երևան-ում — կարծիքներ և կոնտակտներ

Բժիշկների կատալոգ Երևան-ում Գտնվել է 692

Լավագույն բժիշկներ — վարկանիշներ, մասնագիտացումներ, գներ և պացիենտների կարծիքներ։ Առցանց գրանցում և ձեր մոտ գտնվող բժիշկների հեռախոսահամարներ։
Department of Thoracic and Pulmonary surgery, MC M

Department of Thoracic and Pulmonary surgery, MC M

Գնահատական
Կարծիքներ:
0 կարծիքների
  • Երևան
The department provides following services: Lung and pleural pathologies, diseases of mediastinum, trachea, mammary gland that require surgical treatment. Instrumental examination: X-ray -Thoracoscopy with biopsy (if required) Fibrobronchoscopy with biopsy (if required) Growths of lungs, pleura, medi...
The department provides following services: Lung and pleural pathologies, diseases of mediastinum, trachea, mammary gland that require surgical treatment. Instrumental examination: X-ray -Thoracoscopy with biopsy (if required) Fibrobronchoscopy with biopsy (if required) Growths of lungs, pleura, mediastinum, chest, mammary gland Surgery: pulmonotomy or pumonectomy, pleurectomy, removal of the tumor from mediastinum, partial or radical removal of mammary gland due to benign or malignant tumor. Surgery: radical removal of the tumor Purulent diseases of lung and pleura Surgery: segmental resection, lobectomy, pleurectomy with decortication Pulmonary echinococcosis Surgery: incision of echinoccocus, resection Surgical treatment of recurrent spontaneous pneumothorax Surgery: resection, pleurodesis Surgical treatment of congenital pulmonary defects (pulmonary cysts), congenital bronchiectasis, sequestrations, arteriovenous aneurisms radical surgery Surgical treatment of destructive forms of tuberculosis Surgery: cavotomy, pneumoplasty, removal of the affected lung Also reconstruction of the residual cavity by muscle flap on a vascular pedicle (with or without bronchial fistula)
0
0
«Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտ» կենտրոնում ուռուցքային նորագոյացությունների բուժումն իրականացվում է եվրոպական չափորոշիչների և էթիկայի համաձայն: Մեզ մոտ կատարվում է՝ 1. Բժշկական խորհրդատվություն Պարբերաբար այցեր ֆրանսիացի գործընկերների կողմից 2. Ուլտրաձայնային հետազոտություն Սոնոգրաֆիա Անոթնե...
«Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտ» կենտրոնում ուռուցքային նորագոյացությունների բուժումն իրականացվում է եվրոպական չափորոշիչների և էթիկայի համաձայն: Մեզ մոտ կատարվում է՝ 1. Բժշկական խորհրդատվություն Պարբերաբար այցեր ֆրանսիացի գործընկերների կողմից 2. Ուլտրաձայնային հետազոտություն Սոնոգրաֆիա Անոթների դուպլեքս սկանավորում Էխոսրտագրություն 3. Քիմիաթերապիա Ֆրանսիական չափորոշիչների համաձայն Յուրաքանչյուր հիվանդին բուժման սխեմայի անհատական ընտրություն՝ հաշվի առնելով քաղցկեղի տեսակը, բուժառուի ներկա առողջական վիճակն ու ֆիզիոլոգիական հատկանիշները: Բուժումը և Covid19-ի անվտանգության պայմանների ապահովումը՝ նորագույն բարձրակարգ սարքավորումների օժանդակությամբ։
0
0
Դավիդյանց պոլիկլինիկաներ

Դավիդյանց պոլիկլինիկաներ

Գնահատական
Կարծիքներ:
0 կարծիքների
  • Երևան
«Դավիդյանց պոլիկլինկաներ»-ն իր այցելուներին է առաջարկում բժշկական համալիր ծառայություններ ամբուլատոր պայմաններում՝ հետագա դիսպանսեր հսկողությամբ: Կենտրոնը մատուցում է հետևյալ ծառայությունները՝ Գործիքային հետազոտություններ՝ Համակարգչային տոմոգրաֆիա (CT) Ռենտգեն հետազոտություն (X-RAY) Ուլտրաձայնային (Ո...
«Դավիդյանց պոլիկլինկաներ»-ն իր այցելուներին է առաջարկում բժշկական համալիր ծառայություններ ամբուլատոր պայմաններում՝ հետագա դիսպանսեր հսկողությամբ: Կենտրոնը մատուցում է հետևյալ ծառայությունները՝ Գործիքային հետազոտություններ՝ Համակարգչային տոմոգրաֆիա (CT) Ռենտգեն հետազոտություն (X-RAY) Ուլտրաձայնային (ՈՒՁՀ) հետազոտություն (Ultrasound)՝ - Որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ - Վահանաձև գեղձի ՈՒՁՀ - Փոշտի ՈՒՁՀ - Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ -Մանկաբարձագինեկոլոգիական ՈՒՁՀ - Կրծքագեղձի ՈՒՁՀ - Հոդերի ՈՒՁՀ Սրտաբանական՝ - Էլեկտրասրտագրություն (ECG) - Էխոսրտագրություն (EEG) - Հոլտեր և զարկերակային ճնշման (BP) 24-ժամյա մոնիտորինգ Անոթների դուպլեքս (Duplex) հետազոտություն Լյարդի ֆիբրոսկան (Էլաստոմետրիա) Գաստրո-կոլոնոսկոպիա Աուդիոմետրիա Սպիրոմետրիա (ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմայի թեստ) Մասնագիտացված կաբինետներ՝ Մանկաբույժ Իմունոկանխարգելման կաբինետ (պատվաստումներ) Թերապևտ Ընտանեկան բժիշկ Սրտաբան Քիթ-կոկորդ-ականջաբան (ներառյալ մանկական) Մաշկաբան,դերմատոսկոպիա (ներառյալ մանկական) Վարակաբան (ներառյալ մանկական) Գաստրոէնտերոլոգ Ներզատաբան (ներառյալ մանկական) Նյարդաբան (ներառյալ մանկական) Ակնաբույժ (ներառյալ մանկական) Վիրաբույժ Պրոկտոլոգ Ռևմատոլոգ Ալերգոլոգ Կոսմետոլոգիա(համատեղությամբ H&S կենտրոնի հետ) Կինեզոթերապիա Ֆիզիոթերապիա Լոգոպեդ Լաբորատորիա՝ Համատեղությամբ, Դավիդյանց լաբորատորիաների հետ։
0
0
Բլադ Սելս լաբորատորիաներ

Բլադ Սելս լաբորատորիաներ

Գնահատական
Կարծիքներ:
0 կարծիքների
  • Երևան
Ծառայություններ ` Լաբորատոր ախտորոշում ՊՇՌ (PCR) Թրոմբոգոյացման ժառանգական գործոններ Ֆոլաթթվի մետաբոլիզմ Բջջաբանական հետազոտություններ ԴՆԹ-հոսքի տեխնոլոգիա (DNA-flow technology) Մարդու պապիլոմավիրուսների հայտնաբերում Աղեստամոքսային թեստեր Քիթ ըմպանային ինֆեկցիաների արագ հայտնաբերում Ինֆեկցիաների հայտ...
Ծառայություններ ` Լաբորատոր ախտորոշում ՊՇՌ (PCR) Թրոմբոգոյացման ժառանգական գործոններ Ֆոլաթթվի մետաբոլիզմ Բջջաբանական հետազոտություններ ԴՆԹ-հոսքի տեխնոլոգիա (DNA-flow technology) Մարդու պապիլոմավիրուսների հայտնաբերում Աղեստամոքսային թեստեր Քիթ ըմպանային ինֆեկցիաների արագ հայտնաբերում Ինֆեկցիաների հայտնաբերում Մանրէաբանական հետազոտություններ Մակաբույծների և հելմինտների հայտնաբերում Հորմոններ Սկրինինգային թեստեր Ուռուցքային մարկերներ Ալերգեններ Իմունոգլոբուլիններ Արյան կլինիկական հետազոտություններ/ արյան խումբ, ռեզուս գործոն Կլինիկական հետազոտություններ Տղամարդու առողջություն Կենսաքիմիական հետազոտություններ Ռեվմատոլոգիական և աուտոիմունային հետազոտություններ Էլեկտրոլիտներ և միկրոէլեմենտներ Լիպիդային փոխանակություն Մետաբոլիզմ Անեմիաներ Վիտամիններ Ոսկրային մարկերներ Կոագուլոգրամմա Կարդիո թեստեր Մեզի կլինիկական և կենսաքիմիական հետազոտություններ Ուլտրաձայնային հետազոտություններ Վահանաձև գեղձի ՈՒՁՀ Կրծքագեղձի ՈՒՁՀ Որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածքի ՈՒՁՀ Միզասեռական ուղիների ՈՒՁՀ Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ Գինեկոլոգիական, մանկաբարձական ՈւՁՀ (սքրինինգ, օրգանոգենեզ, դոպլեր) Էքստրակրանիալ (պարանոցի) անոթների դոպլեր, դուպլեքս հետազոտություն Վերին վերջույթների դուպլեքս հետազոտություն Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն Էխոսրտագրություն Մասնագիտացված կաբինետներ Գինեկոլոգիական Էնդոկրինոլոգիական Մաշկավեներաբանական Սրտաբանական Սարյան 25 և Ներսիսյան 10/7 հասցեներում գործող «Բլադ Սելս» լաբորատորիաներն աշխատում են 24/7 գրաֆիկով։
0
0
Կարդիոլաբ

Կարդիոլաբ

Գնահատական
Կարծիքներ:
0 կարծիքների
  • Երևան
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ մանկական և մեծահասակների սրտաբանական, առիթմոլոգիական, անոթային, վիրաբուժական, ներզատաբանական, նյարդաբանական, թերապևտիկ, գաստրոէնտերոլոգիական, հոգեբանական խորհրդատվություն, էխոկարդիոգրաֆիա՝ մանկական, մեծահասակների և ֆետալ (պտղի սրտի), էլեկտրասրտագրություն, հոլտեր մոնիտորինգ, իրական ժամ...
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ մանկական և մեծահասակների սրտաբանական, առիթմոլոգիական, անոթային, վիրաբուժական, ներզատաբանական, նյարդաբանական, թերապևտիկ, գաստրոէնտերոլոգիական, հոգեբանական խորհրդատվություն, էխոկարդիոգրաֆիա՝ մանկական, մեծահասակների և ֆետալ (պտղի սրտի), էլեկտրասրտագրություն, հոլտեր մոնիտորինգ, իրական ժամանակում մինչև 30-օրյա տելեմոնիտորինգ, ենթամաշկային սրտային մոնիտորների իմպլանտացիա, պատահարների ձայնագրում, մագիտրալ անոթների դուպլեքս հետազոտություն, սթրես թեստ (ԷՍԳ և ԷխոՍԳ), 6 րոպե քայլքի թեստ, ուլտրաձայնային հետազոտություն, սրտաբանական զննում և ռիսկի գնահատում, արտահիվանդանոցային հսկողություն և սիրտ-անոթային հիվանդությունների կառավարում:
0
0
Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք

Wigmore Clinic/ Ուիգմոր Քլինիք

Գնահատական
Կարծիքներ:
0 կարծիքների
  • Երևան
ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ Մանկական օրթոպեդիա Մանկական օրթոպեդիայի բաժանմունքը զբաղվում է երեխաների հենաշարժիչ համակարգի ցանկացած ախտահարման հետազոտմամբ և բնածին կամ ձեռքբերովի հիվանդությունների բուժմամբ (բացառությամբ չարորակ նորագոյացությունների): Դրանք կարող են լինել երեխաների մոտ հանդիպող ոսկրամկանային հիվանդո...
ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ Մանկական օրթոպեդիա Մանկական օրթոպեդիայի բաժանմունքը զբաղվում է երեխաների հենաշարժիչ համակարգի ցանկացած ախտահարման հետազոտմամբ և բնածին կամ ձեռքբերովի հիվանդությունների բուժմամբ (բացառությամբ չարորակ նորագոյացությունների): Դրանք կարող են լինել երեխաների մոտ հանդիպող ոսկրամկանային հիվանդություններ ինչպիսին են հոդախախտեր, վերջույթների երկարության տարբերություններ, սկոլիոզ, կիֆոզ և այլն։ Կատարվում են նաև բնածին ծուռթաթության շտկում և մանկական ուղեղային կաթվածի հետևանքով առաջացած խնդիրների բուժում։ Քայլվածքի կլինիկական հետազոտություն Քայլվածքի լաբորատորիան սարքավորումների համալիր է, որը թույլ է տալիս ստանալ ճշգրիտ ինֆորմացիա քայլվածքի բոլոր պարամետրերի մասին։ Մինչև տեխնիկական միջոցներով զննումը կատարվում է լիարժեք կլինիկական զննում ստորին վերջույթների շարժումների ծավալի, մկանների հարաբերական երկարության, անատոմիական կառուցվածքի, մկանային ուժի և սպաստիկայի վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար: Լաբորատորիան իր տեսակի մեջ միակն է ԱՊՀ տարածաշրջանում: Հետազոտությունը հսկվում է 12 գերարագ սենսորային տեսախցիկներով, մկանների գործադրած ուժն ստուգվում է ուժային հարթակների միջոցով, իսկ քայլքի ընթացքում ոտքերի մկանների էլեկտրական ակտիվությունը գրանցվում է էլեկտրոմիոգրաֆիայի միջոցով: Մեծահասակների օրթոպեդիա և սպորտային վնասվածքաբանություն Մեծահասակների օրթոպեդիայի բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական գործիքակազմով, մեծ փորձառություն ունեցող բժիշկներով ու վիրաբույժներով։ Անցած տարիների ընթացքում կատարվել և այժմ էլ շարունակում են իրականացվել հազարավոր վիրահատություններ, որոնց թվում՝ մոտ 500 մարզիկ Հայաստանից ու արտերկրից։ Բաժանմունքում իրականացվում են խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում, ծնկան հոդի խաչաձև և կողմնային կապանների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, արթրոսկոպիա, մենիսկների վերականգնման վիրահատություններ, աճառային հետտրավմատիկ դեֆեկտների վերականգնում, կոտրվածքների վիրահատական բուժում, մոզաիկոպլաստիկա, հոդացավերի կոնսերվատիվ բուժում, սպորտային վնասվածքների կոնսերվատիվ և վիրահատական բուժում։ Ողնաշարի վիրաբուժություն Բաժանմունքում իրականացվում է ողնաշարի բնածին կամ ձեռքբերովի հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում, այդ թվում՝ կորսետներով ու գիպսե կորեկցիոն կորսետներով բուժում և վիրահատական միջամտություններ՝ ֆիքսացիայի, կորեկցիայի նպատակով, միջողային սկավառակների վիրաբուժություն։ Բաժանմունքում կան ժամանակակից ու հիվանդի վիճակը բարելավող սարքավորումներ, որոնցից հատկանշական է ներվիրահատական արյան կորուստը կառավարող, սեփական արյունը վերամշակող և սեփական արյունը հետ փոխներարկող սարքը։ Վիրահատությունների ողջ ընթացքում իրականացվում է նեյրոմոնիթորինգ, որը նվազեցնում է ողնուղեղի վնասման ռիսկը։ Ֆիզիոթերապիա Վերականգնողական բուժումը կատարվում է բժշկի ցուցումով ինչպես մանկական տարիքի, այնպես էլ մեծահասակենրի համար: Բաժանմունքում գործում է Բիոդեքս բազմահոդային համակարգը, որի միջոցով կարելի է կատարել շարժումներ բոլոր հոդերում և բոլոր առանցքների շուրջ։ Բիոդեքսը կիրառվում է ինչպես սպորտային բժշկության, այնպես էլ վերականգնողական բուժման մեջ։ Համակարգի առավելություններից մեկն այն է, որ կարող է կատարել շարժումներ բազմաթիվ կրկնություններով և նախապես սահմանված շարժումների տատանասահմանով։ Անոթային վիրաբուժություն Բաժանմունքում իրականացվում են անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում ու բուժում։ Այն ներառում է ամբողջ մարմնի զարկերակների և երակների (բացառությամբ գլխի և սրտի անոթների), ինչպես նաև ավշային համակարգի հիվանդությունները։ Ցուցումների դեպքում հիվանդները տեղում կարող են հետազոտվել գործիքային մեթոդներով, ինչպիսիք են անոթների սոնոգրաֆիկ հետազոտությունը (Դյուպլեքս) և ԿՏ անգիոգրաֆիան։ Իրականացվում են բազմաթիվ վիրահատական միջամտություններ, այդ թվում՝ վարիկոզ երակների բուժում բաց և ներերակային (առանց կտրվածքի) ճանապարհով, սկլերոթերապիա (համեմատաբար փոքր տրամաչափի լայնացած երակների շտկում հատուկ դեղամիջոցների ներարկման միջոցով), պորտակատի իմպլանտացիա (սովորաբար կատարվում է քաղցկեղով հիվանդների քիմիոթերապիայի համար), ինչպես նաև մի շարք զարկերակային վիրահատություններ։ Մանկաբուժություն Մանկաբուժական բաժանմունքը, հագեցած լինելով փորձառու մասնագետներով և ժամանակակից միջոցներով, իրականացնում է մանկաբուժական պաթոլոգիաների ինչպես ամբուլատոր խորհրդատվություններ, այնպես էլ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հիվանդանոցային բուժում: Բաժանմունքը զբաղվում է ընդհանուր մանկաբուժական պրոֆիլի ցանկացած խնդրով ինչպես օրինակ սուր շնչական վարակներ, տոնզիլիտ, փսխումներով և անկայուն կղանքով ուղեկցվող հիվանդություններ, տենդով ուղեկցվող իրավիճակներ, աճի և սնուցման խանգարումներ և այլն: Ռադիոլոգիա Ռադիոլոգիական բաժանմունքը հագեցած է ռենտգենի և համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) նորագույն սարքավորումներով։ Համակարգչային շերտագրումն առավել ճշգրիտ ախտորոշման մեթոդ է, չունի բացարձակ հակացուցումներ։ Հետազոտություններն իրականացվում են գերցածր ճառագայթային բեռնվածությամբ։ Թվային ռենտգենը նույնպես բազմաֆունկցիոնալ սարքավորում է։ Կլինիկան միակն է Հայաստանում, որտեղ ներդրված է Stitch ծրագիրը։ Այն հնարավորություն է տալիս ստանալու մարմնի ողջ երկայնքով ռենտգեն պատկեր։ Կատարվում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների ՀՏ։ Ուլտրաձայնային հետազոտություն Ուլտրաձայնային հետազոտությունը ձայնային ալիքների միջոցով օրգանիզմի չերևացող շերտերը հետազոտելու մեթոդ է՝ առանց ճառագայթման։ Հետազոտվում են կրծքագեղձերը, ավշային հանգույցները և փափուկ հյուսվածքները, ամենատարբեր տեղամասերում առաջացող կոշտուկներ, ինչպես նաև որովայնի օրգանները՝ բացի աղիներից և ստամոքսից։ ՈՒՁՀ-ով կարելի է հետազոտել լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը, փայծաղը, երիկամները, միզապարկը։ Հետազոտության ընթացքում որոշվում են զարկերակների անցանելիությունը, տրոմբերի առկայությունը, աթերոսկլերոտիկ նեղացումները, գնահատվում են երակների վարիկոզ լայնացումները։ Ինտերվենցիոն ռադիոլոգիա Ինտերվենցիոն ռադիոլոգիան թույլ է տալիս ճառագայթային ախտորոշման սարքերի պատկերների հսկողության ներքո մինիմալ ինվազիվ ճանապարհով ստանալ անհրաժեշտ նյութ՝ հյուսվածաբանական հետազոտություն իրականացնելու համար։ Ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունքում շատ փոքր անցքի միջոցով՝ օրգանիզմ ներմուծելով զոնդ կամ կաթետր՝ երակների, զարկերակների կամ մաշկի միջոցով կատարվում են լոկալ միջամտություններ, ինչպիսին օրինակ՝ փոքր տրամաչափի ուռուցքների աբլացիա, կամ ուռուցքը սնուցող անոթների էմբոլիզացիա և այլ միջամտություններ: Ինտերվենցիոն ռադիոլոգիայի առավելությունը սովորական վիրահատության հետ համեմատ այն է, որ պացիենտն ավելի արագ է վերականգնվում, միջամտությունները հիմնականում կատարվում են տեղային անզգայացմամբ՝ նվազագույն ինվազիվ կերպով: Ստոմատոլոգիա Կլինիկան առաջարկում է ստոմատոլոգիական ծառայությունների լայն շրջանակ՝ թերապևտիկ ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, իմպլանտոլոգիա, մանկական ստոմատոլոգիա, պարադոնտոլոգիա, պրոթեզավորում, էսթետիկ ստոմատոլոգիա: Ժամանակակից տեխնիկայով հագեցվածությունը և բժիշկ ստոմատոլոգների պրոֆեսիոնալիզմը օգնում են այցելուներին ձեռք բերել առողջ և գեղեցիկ ժպիտ: Մաշկաբանություն Մաշկաբանության բաժանմունքում հետազոտվում և բուժվում է մաշկի, մազերի, եղունգների հետ կապված ցանկացած խնդիր, մաշկային զանազան հիվանդություններ ինչպիսիք են փսորիազը, էկզեման, նեյրոդերմիտը, ատոպիկ մաշկաբորբը, մաշկի վիրուսային, բակտերիալ, սնկային զանազան ախտահարումներ, մաշկի պիգմենտացիայի զանազան խանգարումներ և այլն: Բաժանմունքում կատարվում է նաև էսթետիկ բուժում՝ կապված ծերացման, մազաթափության, գերքրտնարտադրության հետ: Ախտորոշվում են նաև մաշկի նորագայացություններն ու ժառանգական հիվանդությունները: Ակնաբուժություն Ակնաբուժության բաժանմունքում ժամանակակից սարքավորումներով կատարվում են աչքի առաջնային և հետին հատվածների ախտորոշում ու բուժում (բորբոքային հիվանդություններ, գլաուկոմա, շաքարային դիաբետի պատճառով առաջացած աչքի ախտահարումներ և այլն) ինչպես նաև ակնոցների և կոնտակտային լինզաների ընտրություն։ Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի առջև դրված խնդիրը հիվանդին համապատասխան քնեցում ապահովելը, լիովին ցավազրկումն ու մկանային ռելաքսացիան է։ Կատարվում է տեղային և ընդհանուր անզգայացում։ Անզգայացումը իրականացվում է զարգացած երկրների բժշկական չափանիշներին համապատասխանող դեղորայքով։ Բաժանմունքում առկա են անեսթեզիոլոգիական պահանջներին համապատասխանող լավագույն սարքավորումները։ Բաժանմունքի բժիշկները վերապատրաստում են անցել և՛ որպես մանկական, և՛ որպես մեծահասակների մասնագետներ, ուստի կատարվում է բոլոր տարիքային խմբերի անեսթեզիա: Լաբորատորիա Լաբորատորիայում կատարվում է կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), շճաբանական (սեռոլոգիական), իմունաբանական ինչպես նաև ՊՇՌ մեթոդով հետազոտություններ: Կատարվում է նաև մանրէաբանական քննություններ։ Լաբորատորիան հագեցած է ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված ավտոմատ սարքավորումներով: Սպորտային բժշկություն Մարզիկների և ակտիվ սպորտով զբաղվողները իրենց ֆիզիոլոգիական պրոցեսներով էականորեն տարբերվում են մյուսներից։ Այդ նկատառումով է ստեղծվել սպորտային բժշության բաժանմունքը, որը սպասարկում է Երևան քաղաքի բոլոր մարզադպրոցների սաներին, մատուցում սպորտային բժշկական ծառություններ։ Մարզիկներն այստեղ տարեկան առնվազն մեկ անգամ անցնում են ամբողջական բուժզննում։ Բժշկական ծառայության փաթեթը ներառում է նեղ մասնագետների խորհրդատվություն (սպորտային բժիշկ, վնասվածքաբան, նյարդաբան, սրտաբան, ակնաբույժ, մաշկաբան) և գործիքային հետազոտությունների տվյալներ։ Սրտաբանություն «Ուիգմոր Քլինիք»-ի սրտաբանական ծառայությունը համալրված լինելով ժամանակակից սարքավորումներով և փորձառու մասնագետներով առաջարկում է կանխարգելել և բուժել սրտաբանական խնդիրները: Սրտաբանության բաժանմունքում մատուցվում են հետևյալ ծառայությունները․ Մանկական սրտաբանություն Մեծերի սրտաբանություն Սրտի բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշում Էլեկտրասրտագրություն Էխոսրտագրություն Զարկերակային ճնշման 24-ժամյա դիտորդում ԼՕՌ Ծառայություն Արդիական տեխնիկայի և բարձր որակավորում ունեցող մասնագետների օգնությամբ «Ուիգմոր Քլինիք»-ն առաջարկում է քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայությունների լայն սպեկտր՝ մասնավորապես մեզ մոտ իրականացվում է՝ ԼՕՌ հիվանդությունների էնդոսկոպիկ և համակարգչային տոմոգրաֆիկ ախտորոշում, Սուր և քրոնիկ ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում՝ ադենոիդ վեգետացիաներ, քթային շնչառության դժվարացումներ՝ տարբեր պատճառների, սուր և քրոնիկական օտիտներ, հայմորիտներ, պոլիպոզ ռինոսինուսիտներ։ ԼՕՌ հիվանդությունների և իրենց բարդությունների պլանային և շտապ վիրաբուժական միջամտություններ՝ ադենոտոմիա, տոնզիլէկտոմիա (քմային նշիկների հեռացում), պարատոնզիլյար աբսցեսի հատում, քթոսկրերի ռեպոզիցիա, տիմպանոտոմիա, թմբկաթաղանթների շունտավորում, քթի խոռոչի կպումների հատում, քթի միջնապատի պլաստիկա, հիպերտրոֆիկ և վազոմոտոր ռինիտների վիրահատական բուժում, քթի և հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ։ Պլաստիկ Վիրաբուժություն Ուիգմոր Քլինիքն առաջարկում է պլաստիկ վիրաբուժական ծառայություններ եվրոպայում հավաստագրված վիրաբույժի կողմից: Նորագույն տեխնոլոգիաների կիրառման և միջազգային բուժական ստանդարտների ներդրման շնորհիվ մեզ մոտ ապահովված է պացիենտի առավելագույն հարմարավետությունը և արագ հետվիրահատական ապաքինումը: Պլաստիկ վիրաբուժական ծառայությունը ներառում է ոչ միայն էսթետիկ, այլև ռեկոնստրուկտիվ վիրաբուժական ծառայություններ: Ուիգմոր Քլինիքում իրականացվում են հետևյալ միջամտությունները՝ Քթի պլաստիկ վիրահատություններ Կոպերի պլաստիկա Ականջների պլաստիկա Կրծքագեղձի պլաստիկա Դեմքի պլաստիկա Լիպոսակցիա Լիպոֆիլինգ Ազդրերի և բազուկների պլաստիկա Աբդոմինոպլաստիկա Ազդրերի, սրունքների և նստատեղի պլաստիկա էնդոպրոթեզների միջոցով Մաշկի վիրաբուժություն Սպիների շտկում Ոտնաթաթի էսթետիկ վիրաբուժություն Պլաստիկ վերականգնողական վիրահատություններ Միկրովիրաբուժական միջամտություններ Ինտիմ պլաստիկ վիրահատություններ
0
0
Իրա Մեդիքլ Գրուպ ԲԿ

Իրա Մեդիքլ Գրուպ ԲԿ

Գնահատական
Կարծիքներ:
0 կարծիքների
  • Երևան
Ծառայություններ՝ • Ճառագայթային բուժում • Բուժման 3D համալիր պլանավորում ECLIPSE համակարգով և միակը Հայաստանում IMRT ( ինտենսիվությունը մոդուլացվող թերապիա ) մեթոդով, • Տարբեր Էներգիայի ֆոտոնային և էլեկտրոնային ճառագայթման զուգակցված կիրառման հնարավորություն, • Ցանկացած բարդության ճառագայթման դաշտերի...
Ծառայություններ՝ • Ճառագայթային բուժում • Բուժման 3D համալիր պլանավորում ECLIPSE համակարգով և միակը Հայաստանում IMRT ( ինտենսիվությունը մոդուլացվող թերապիա ) մեթոդով, • Տարբեր Էներգիայի ֆոտոնային և էլեկտրոնային ճառագայթման զուգակցված կիրառման հնարավորություն, • Ցանկացած բարդության ճառագայթման դաշտերի ձևավորում Milenium 120 բազմաթերթ կոլլիմատորային համակարգով, • Բուժման ճշգրտության ստուգում ներկառուցված Portal Vision թվային պատկերման համալիրով։ Ճառագայթային ախտորոշում • Նորագույն սարքավորում ՝ Philips Brilliance, հագեցած MRC 800 ռենտգենյան խողովակով, որն ապահովում է առավել խիտ պատկեր • Նվազագույն ճառագայթում Nano Panel դետեկտորի շնորհիվ • Ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերում հիվանդության տարածվածության մանրազնին պատկերով / հիվանդության հսկում/ • Պոլիօրգան հետազոտություն • Հետազոտություն կոնտրաստ նյութի ներերակային ներարկմամբ Համակարգչային շերտագրման (KT) կենտրոնների մեր հասցեները և կոնտակտային տվյալները Եղեգնաձորի բժշկական կենտրոն, հասցե՝ ՀՀ ․ Վայոց Ձորի մարզ, ք․ Եղեգնաձոր, Վայքի փ, 1/1 Հեռ․ (+374) 95 247808 Ալավերդու բժշկական կենտրոն, հասցե՝ ՀՀ ․ Լոռու մարզ, ք․ Ալավերդի , Սայաթ Նովա 20 Հեռ․ (+374) 91 433645 ԱՐՄ ՄԵԴ բժշկական կենտրոն, հասցե՝ ՀՀ․ Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Նալբանդյան 35/1 Հեռ․ (+374) 55 771051
0
0
Հիվանդանոցն ունի 250 մահճակալ և շուրջօրյա մատուցվում է մանկաբուժական պրոֆիլի հետևյալ մասնագիտացված ծառայությունները՝ մանկաբուժություն մանկական վարակաբանություն մանկական նյարդաբանություն մանկական ակնաբուժություն մանկական ներզատաբանություն անհետաձգելի բուժօգնություն մանկական նեֆրոլոգիա ռեանիմացիա մանկա...
Հիվանդանոցն ունի 250 մահճակալ և շուրջօրյա մատուցվում է մանկաբուժական պրոֆիլի հետևյալ մասնագիտացված ծառայությունները՝ մանկաբուժություն մանկական վարակաբանություն մանկական նյարդաբանություն մանկական ակնաբուժություն մանկական ներզատաբանություն անհետաձգելի բուժօգնություն մանկական նեֆրոլոգիա ռեանիմացիա մանկական մաշկաբանություն մանկական ընդհանուր վիրաբուժություն մանկական ռևմատոլոգիա մանկական ուրոլոգիա մանկական ալերգոլոգիա մանկական վնասվածքաբանություն և օրթոպեդիա մանկական սրտաբանություն մանկական նեյրովիրաբուժություն մանկական թոքաբանություն մանկական գաստրոէնտերոլոգիա մանկական գինեկոլոգիա մանկական ստոմատոլոգիա իմունոկանխարգելում ճառագայթային ախտորոշում քիթ-կոկորդ-ականջաբանություն լաբորատոր ախտորոշում
0
0
Գիտական աստիճան Բժշկական գիտությունների դոկտոր Բժշկական պրակտիկա 1975 Վիրաբույժ Աշտարակի շրջանային հիվանդանոցում, այնուհետև՝ Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր ավանի թիվ 130 բուժման մասում 1979-1980 Պրոկտոլոգ Երևանի 8-րդ կլինիկական հիվանդանոցի պրոկտոլոգիայի բաժանմունքում 1984 Երևանի բժիշկների կատարելագործմ...
Գիտական աստիճան Բժշկական գիտությունների դոկտոր Բժշկական պրակտիկա 1975 Վիրաբույժ Աշտարակի շրջանային հիվանդանոցում, այնուհետև՝ Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր ավանի թիվ 130 բուժման մասում 1979-1980 Պրոկտոլոգ Երևանի 8-րդ կլինիկական հիվանդանոցի պրոկտոլոգիայի բաժանմունքում 1984 Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնի ասիստենտշ Կոլոպրոկտոլոգների հայկական դպրոցի հիմնադիր՝ ակադեմիկոս Լ. Նազարովի ղեկավարության ներքո 1985-1998 ՀՀ ԱՆ Պրոկտոլոգիայի ԳՀԻ-ի հաստ աղու վիրահատության բաժանմունք ղեկավար 1998 Նշանակվել է ՀՀ ԱՆ Լ. Նազարովի անվան պրոկտոլոգիայի ԳՀԻ-ի տնօրեն 2000-2017 «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ, կոլոպրոկտոլոգիայի կենտրոնի ղեկավար 2006-ից ՀՀ ԱՆ գլխավոր պրոկտոլոգ Գիտական աշխատանքներ 1983 Պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Ռեկոնստրուկտիվ-վերականգնողական վիրահատությունները կոլոստոմայով հիվանդների մոտ ուղիղ աղու մասնահատումից հետո» թեմայով, որը հանդիսացել է ԽՍՀՄ առաջին հետազոտություններից մեկը, ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 1994 Պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Կոլոռեկտալ պերիտոնիտների բուժումը բաց որովայն (լապարաստոմա) մեթոդով՝ պոլիմերային նյութերի օգտագործմամբ» և արժանացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչման։ Նշված աշխատանքը հանդիսացել է վերջին տարիներում տարածված պերիտոնիտի բուժմանը նվիրված հիմնական աշխատությունը 1995 Ստացել է պրոֆեսորի կոչում 1998 Ստացել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) ակադեմիկոսի կոչում Հեղինակ է 375 տպագրված գիտական հոդվածների, 1 մենագրության, 3 հեղինակային վկայականի, 6 ինովացիոն առաջարկի, 3 արտոնագրի, որոնցից 1-ը՝ Եվրասիական Անդամակցություններ 2015-ից Հանդիսանում է Հայաստանի կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի նախագահ 2000-ից Հանդիսանում է Ռուսաստանի կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի անդամ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Հայաստանի «Вестник Хирургии» և «Endoscopic Surgery of Armenia» ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ ՀՀ ՆԳՆ հիվանդանոցի խորհրդատու
0
0

Հաճախ տրվող հարցեր:

Ինչպես գտնել լավագույն բժշկին Երևան-ում

Համեմատեք փորձը, աշխատանքային ստաժը, մասնագիտացումը և պացիենտների գնահատականները։ Կարևոր է ընտրել բժիշկ հենց անհրաժեշտ ոլորտում։ Մեր պորտալում ներկայացված են բժիշկների և կլինիկաների լավագույն պրոֆիլները՝ ամենաշատ դրական կարծիքներով։

Որտեղ կարող եմ կարդալ կարծիքներ բժիշկների և կլինիկաների մասին Երևան-ում

Կարծիքները սովորաբար հրապարակվում են բժշկական պորտալներում, բժիշկների որոնման ծառայություններում և բժիշկների ու կլինիկաների պաշտոնական էջերում։ Մենք հրապարակում ենք միայն ստուգված կարծիքներ։

Հնարավո՞ր է անվճար բժշկական օգնություն ստանալ Երևան-ում

Այո, պետական ծրագրերը տրամադրում են անվճար ծառայություններ, սակայն ընդունելության կարգը և մատչելի ծառայությունների ցանկը կարող են տարբեր լինել ըստ տարածաշրջանի։

Ի՞նչ ծառայություններ են ներառված բժշկական խորհրդատվության մեջ

Սովորաբար այն ներառում է հիվանդության պատմության հավաքում, զննում, բուժման կամ հետազոտությունների նշանակում և հետագա քայլերի վերաբերյալ առաջարկություններ։

Որքա՞ն արժե բժշկի խորհրդատվությունը Երևան-ում

Գինը կախված է բժշկի մասնագիտացումից և կլինիկայի մակարդակից։ Սովորաբար այն սկսվում է հիմնական խորհրդատվությունից և կարող է աճել, եթե անհրաժեշտ են ախտորոշիչ հետազոտություններ։

Ո՞րն է տարբերությունը ընդհանուր պրակտիկայի բժշկի և մասնագետի միջև

Ընդհանուր պրակտիկայի բժիշկը զբաղվում է առողջական խնդիրների լայն շրջանակով և անհրաժեշտության դեպքում ուղղորդում է պացիենտին համապատասխան մասնագետի մոտ։ Մասնագետը կենտրոնանում է բժշկության կոնկրետ ոլորտի վրա։

Որքա՞ն արագ կարելի է ստանալ բժշկական օգնություն

Շատ կլինիկաներ առաջարկում են ընդունելություն մոտակա հասանելի օրերին, ինչպես նաև շտապ և անհետաձգելի խորհրդատվություններ։

Որքա՞ն արժե բուժումը կլինիկայում Երևան-ում

Գինը կախված է ախտորոշումից, պրոցեդուրաների քանակից, կլինիկայի մակարդակից և օգտագործվող սարքավորումներից։

Ինչպես ստուգել բժշկի որակավորումը

Ստուգեք դիպլոմները, սերտիֆիկատները, փորձը, մասնագիտացումը և իրական պացիենտների կարծիքները։ Վստահելի կլինիկաները այս տեղեկատվությունը ներկայացնում են բաց կերպով։

Քրոնիկ երիկամային անբավարարություն

Երիկամները մեր մարմնի լուռ աշխատողներն են։ Նրանք քրտնաջան աշխատում են ամեն վայրկյան՝ առանց դադարի, մաքրում են արյունը թունավոր նյութերից, կարգավորում են արյան ճնշումը, մասնակցում են արյունաստեղծմանը և կատարում շատ այլ կենսական գործառույթներ։ Նրանք չեն բողոքում, չեն ցավում կամ ախտանշաններ չեն տալիս մինչև վերջին պահը։ Եվ հենց դա է վտանգավորը Քրոնիկ երիկամային անբավարարության (ՔԵԱ) դեպքում։ Շատերը […]

0
0
3

Ուղեղի ուռուցքներ․ երկրորդ կարծիք

Երբ լսում եք «ուղեղի ուռուցք» արտահայտությունը, աշխարհը կարող է մի պահ կանգ առնել։ Դա շոկ է, վախ և անորոշություն։ Առաջին միտքը սովորաբար լինում է՝ «ինչու՞ ես», «ի՞նչ անել հիմա», «արժե՞ արդյոք հավատալ դրան»։ Շատերը հայտնվում են խուճապի մեջ, փորձում գտնել ցանկացած լուծում, երբեմն դիմելով անհասկանալի կամ չստուգված մեթոդների։ Սա մարդկային արձագանք է, բայց պետք է […]

0
0
1

Նևրալգիա․ պատճառներ և բուժում

Այն հանկարծակի է գալիս, սուր է ու կտրող, երբեմն էլ՝ այրող։ Մի պահ թվում է, թե դա պարզապես անհարմար դիրքից է կամ մկանային ձգվածություն, բայց ցավը չի անցնում, այլ ընդհակառակը՝ ուժեղանում է, դառնում անտանելի։ Այն կարող է հայտնվել դեմքին, կողոսկրերի արանքում, թիկունքին կամ վերջույթներում։ Մարդիկ հաճախ շփոթում են այն սրտի կամ երիկամների ցավի հետ՝ կորցնելով […]

0
0
2

Ողնաշարի ՄՌՏ ցավերի դեպքում

Մեջքի ցավերը։ Ով չի ճանաչում դրանք։ Մի փոքր ծանրաբեռնվածությունից, անհարմար դիրքից կամ պարզապես առանց տեսանելի պատճառի։ Շատերը սկզբում փորձում են դիմանալ կամ օգտագործել տնային միջոցներ՝ քսուքներ, տաք կոմպրեսներ։ Երբեմն դա օգնում է, հաճախ՝ ոչ։ Երբ ցավը չի անցնում, սկսում է անհանգստացնել, խանգարել առօրյային, հարց է առաջանում՝ ինչ անել։ Այս պահին շատերն են մտածում մասնագետի դիմելու […]

0
0
2

Տարեց պացիենտների խնամք

Ծերացումը կյանքի բնական շրջան է, բայց այն երբեք պարզ չի լինում։ Ձեր ծնողը, տատը կամ պապը հանկարծ դառնում են ավելի խոցելի, ավելի շատ ուշադրություն ու խնամք պահանջող։ Շատ ընտանիքներում հարազատները ամեն ինչ անում են իրենց ուժերով, փորձում են լինել կողքին 24/7։ Սա սխալ չէ։ Սա սեր է։ Բայց սերը միշտ չէ, որ բավարար է։ Երբ […]

0
0
3

Բժշկական ներարկումներ տանը

Շատերը կարծում են, որ ներարկումը պարզ գործընթաց է, մի բան, որ կարելի է հեշտությամբ անել տանը, հատկապես եթե դեղատնից ներարկիչ ու դեղ են գնել։ «Ի՞նչ կա այդտեղ, ասեղը մտցնում ես, դեղը ներարկում։» Այսպես են մտածում։ Բայց սա ամենավտանգավոր մոլորություններից մեկն է։ Տնային պայմաններում արված ոչ պրոֆեսիոնալ բուժեղբայր ներարկումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, որոնք դուք […]

0
0
2

Հակասթրեսային մերսում

Անդադար լարվածություն: Ահա սա է այսօրվա մեր իրականությունը։ Աշխատանք, ընտանիք, հազար ու մի հոգսեր։ Մարմինն ու հոգին միշտ լարված վիճակում են, կարծես անընդհատ պատրաստ ենք պայքարի։ Բայց այս մշտական պատրաստակամությունը քայքայում է մեզ ներսից, աննկատ։ Շատերն այս վիճակը համարում են «նորմալ», կյանքի անբաժանելի մաս, սակայն դա հեռու է ճշմարտությունից։ Լարվածությունը կուտակվում է, իսկ մենք այն […]

0
0
3

Գրասենյակային մեջք․ մանուալ թերապևտի օգնություն

Աշխատանքային օրվա ավարտին մեջքի ցավը դարձել է ձեր մշտական ուղեկիցը։ Նստած աշխատանքը, որը շատերի համար կյանքի անբաժանելի մասն է, հաճախ մեր մարմնի համար փորձություն է դառնում։ Մեր կյանքի մեծ մասն անցկացնում ենք՝ նստած համակարգչի առջև, հանդիպումների սենյակներում կամ մեքենայի ղեկին։ Այս առօրյան աննկատ, բայց հետևողականորեն քայքայում է մեջքի առողջությունը։ Շատերը հավատացած են, որ սա սովորական […]

0
0
3

Մաստոպաթիա․ հսկողություն և կանխարգելում

Շատ կանայք կրծքի ցավ կամ գոյացություն զգալիս կա՛մ անմիջապես վատագույնն են մտածում, կա՛մ էլ անտեսում են։ Երկուսն էլ վտանգավոր մոտեցումներ են։ Իրականում, կրծքագեղձի ամեն փոփոխություն չէ, որ չարորակ է, բայց ոչ մի փոփոխություն չպետք է անտեսվի։ Մաստոպաթիան շատ կանանց մոտ հանդիպող վիճակ է, և ոչ միշտ է այն վտանգավոր։ Սակայն սխալ է կարծել, որ եթե […]

0
0
3

Քրոնիկ տոնզիլիտ

Շատերը սովոր են անտեսել կոկորդի քրոնիկական ցավերը, դրանք համարելով «սովորական» երևույթ, որը կանցնի ինքնին կամ մի քանի տաք թեյի բաժակով: Բայց երբ խոսքը վերաբերում է քրոնիկ տոնզիլիտին, նման մոտեցումը ոչ թե լուծում է խնդիրը, այլ ուղղակիորեն տանում է դեպի լուրջ բարդություններ։ Սա պարզապես կոկորդի ցավ չէ, սա մեր մարմնի պաշտպանական համակարգի՝ նշիկների քրոնիկ բորբոքումն է, […]

0
0
3

Լիմֆոստազ վիրահատությունից հետո

Վիրահատությունից հետո կյանքը նոր փուլ է, որտեղ շատ հարցեր են առաջանում: Մարմինը վերականգնվում է, և երբեմն այս գործընթացում խնդիրներ են ծագում, որոնք անսպասելի են թվում: Դրանցից մեկը լիմֆոստազն է՝ վիճակ, որը կարող է լուրջ անհանգստություն պատճառել, եթե ժամանակին չնկատվի և չմեկնարկի լիմֆոստազ բուժումը։ Շատերը, հատկապես կանայք, ովքեր ենթարկվել են կրծքագեղձի վիրահատության կամ այլ միջամտությունների, որոնց […]

0
0
5

Թոքերի ՀՏ (ԿՏ)․ երբ է անհրաժեշտ

Շնչահեղձություն. այդ տհաճ զգացումը, երբ թվում է, թե կուրծքը սեղմվել է, ու օդը չի հերիքում։ Այս վիճակին բախվում է շատ մարդ։ Ոմանք հույս ունեն, որ ինքն իրեն կանցնի, ուրիշները անմիջապես փորձում են գտնել պատասխաններ ինտերնետում կամ հարևանների մոտ։ Բայց կան դեպքեր, երբ անհրաժեշտ է ավելի խորը նայել խնդրին, քան պարզապես մի բաժակ տաք կաթ կամ […]

0
0
3
Բոլոր հոդվածներին

Ծառայությունների և պրոցեդուրաների կատալոգ

Anesteziolog Atamnabuyzh Entanik buyzh Ginekolog Infektsion hivandutyunneri masnaget Kardiolog KT հետազոտուտյուն LOR masnaget (otolaringolog) LOR մասնագետ (ոտոլարինգոլոգ) MRI հետազոտուտյուն Psikhiatr Refleksolog (akupunkturayi masnaget) Rehabilitatsion masnaget Reproduktolog (IVF) Seksolog UZI (Ultradzayn) UZI (Ուլտրաձայն) Venerolog Virabuyzh Ալլերգոլոգ Անդրոլոգ Անեստեզիոլոգ Անոտային վիրաբույժ Ատամնաբույժ Արական բույջկուհ Բույջկուհ Գաստրոենտերոլոգ Գենետիկ Գինեկոլոգ Դերմատոլոգ Դիետոլոգ Ենդոկրինոլոգ Ենդոսկոպիստ Ենտանիկ բույժ Եպիլեպտոլոգ Իմմունոլոգ Ինֆեկծիոն հիվանդուտյունների մասնագետ Լիմֆոլոգ Կարդիոլոգ Կոսմետոլոգ Հեմատոլոգ Հեպատոլոգ Հիրուդոտերապեվտ Մամմոլոգ Մանուալ տերապիյա մասնագետ Մասաժիստ Նեիրովիրաբույժ Նեվրոլոգ Նեֆրոլոգ Ոնկոլոգ Ոստեոպատ Որտոպեդ Ուրոլոգ Ոֆտալմոլոգ Չեծկ-ուպ Պեդիատր Պլաստիկ վիրաբույժ Պուլմոնոլոգ Պսիխիատր Պսիխոլոգ Պրոծեդուրային սենյակ Պրոկտոլոգ Սեկսոլոգ Վեներոլոգ Վիրաբույժ Տրաումատոլոգ Տրիխոլոգ Րեհաբիլիտածիոն մասնագետ Րենտգեն Րեպրոդուկտոլոգ (Իվֆ) Րեվմատոլոգ Րեֆլեկսոլոգ (ակուպունկտուրայի մասնագետ) Ֆիզիոտերապեվտ Ֆլեբոլոգ
Ցույց տալ բոլորը