Բժիշկների կատալոգ Երևան-ում — կարծիքներ և կոնտակտներ

Բժիշկների կատալոգ Երևան-ում Գտնվել է 692

Լավագույն բժիշկներ — վարկանիշներ, մասնագիտացումներ, գներ և պացիենտների կարծիքներ։ Առցանց գրանցում և ձեր մոտ գտնվող բժիշկների հեռախոսահամարներ։
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ը հիմնադրվել է 1974 թ հոկտեմբերին ԽՍՀՄ Առողջապահության նախարարության հրամանով: Ինստիտուտը այսօր Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրոններից մեկն է։ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ը իրագործում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն:1974թ. տ...
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ը հիմնադրվել է 1974 թ հոկտեմբերին ԽՍՀՄ Առողջապահության նախարարության հրամանով: Ինստիտուտը այսօր Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրոններից մեկն է։ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ը իրագործում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն:1974թ. տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Ալեքսանդր Լևի Միքայելյանը, ով հսկայական ներդրում կատարեց Հայաստանում սրտավիրաբուժության ստեղծման և զարգացման գործում: 1992թ. հոկտեմբերից ինստիտուտի ղեկավար դարձավ պրոֆեսոր Համլետ Սերգեի Թամազյանը: 2001թ. ապրիլին պրոֆեսոր Հ.Ս. Թամազյանը ընտրվեց ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ նախագահ: 2011թ. ընկերության նախագահն է Արթուր Համլետի Թամազյանը:Վիրաբուժության ինստիտուտն այսօր բազմապրոֆիլ կենտրոն է` 10 կլինիկական բաժանմունքներով և ժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշման բաժանմունքով:Գիտական և գործնական հետաքրքրությունների շրջանակները չափազանց լայն են` սկսած կերակրափողի վերականգնողական վիրահատական միջամտություններից մինչև օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում:Ինստիտուտում հրատարակվում է Հ.Ս. ԹԱՄԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԼՐԱԲԵՐ եռամսյա գիտա-բժշկական ամսագիրը, որտեղ տպագրվում են Հայաստանի և արտերկրի մասնագետների աշխատանքները:կարդալ ավելին...Ինստիտուտում գործում են ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի 4 ամբիոններ` նեղ վիրաբուժական մասնագիտությունների (ընդհանուր վիրաբուժություն, սրտանոթային վիրաբուժություն), ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, որտեղ ուսանում են կլինիկական օրդինատորները, ասպիրանտները, ինչպես նաև իրականացվում է վիրաբուժական ոլորտի միջին բուժանձնակազմի և բժիշկների վերապատրաստում (ստաժավորում): Ինստիտուտի բազմաթիվ պրոֆեսորներ դասավանդում են Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ամբիոններում:1992թ. ինստիտուտին կից բացվեց ԱՊԱԳԱ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԴՊՐՈՑ` Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի IV-VI կուրսերի շնորհալի ուսանողներից երիտասարդ վիրաբույժների նոր սերունդ պատրաստելու նպատակով:Ինստիտուտի աշխատակիցները ակտիվորեն մասնակցում են ԱՊՀ երկրներում և հեռավոր արտերկրում կազմակերպվող վիրաբուժական ֆորումների աշխատանքներին: ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ը համագործակցում է հետևյալ միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ.UMAF Բոժոնի հիվանդանոց(Փարիզ) Վեստչեստեր ԲԿ (ԱՄՆ) Իմունաբանության Դաշնային ինստիտուտ (Մոսկվա) Շարիտե բժշկական կենտրոն (Բեռլին) Կ.Դ. Էրիստավիի անվ. փորձ. և կլին. վիրաբուժության ինստիտուտ (Վրաստան) ՌԲԳԱ ՎՌԳԿ Թբիլիսյան Բժշկական Ակադեմիա ՈՒԳԿ (Վրաստան) ՌԴ ԲԳԱ Բակուլևի անվ. սրտանոթային վիրաբուժության ինստիտուտ (Մոսկվա) ԸՆԴՈՒՆԱՐԱՆ Ընդունարանը կազմված է երկու մասից` պլանային և անհետաձգելի։ Այստեղ հիվանդին ցուցաբերվում է առաջին շտապ բուժօգնությունը, որը կատարվում է ժամանակակից սարքավորումներով անհետաձգելի բուժօգնության հիվանդասենյակում։ Այնուհետև կատարվում է հիվանդի համալիր հետազոտություն և, անհրաժեշտության դեպքում, հիվանդը տեղափոխվում է համապատասխան բաժանմունք։ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ Կատարվում են հետևյալ վիրահատությունները. սուր պանկրեատիտ, ստամոքսի և տասերկումատնյա աղիքի քաղցկեղ, հաստ աղիքի հիվանդություններ, քրոնիկ պանկրեատիտ և ենթաստամոքսային գեղձի ուռուցքներ, լյարդի էխինոկոկոզ, փայծաղի պատռում և էխինոկոկոզ, բարակ աղիքի հիվանդություններ, ստամոքսի և տասերկումատնյա աղիքի խոցային հիվանդություն, վահանաձև գեղձի հիվանդություններ, ազդրային, պորտային և աճուկային օղակված և չօղակված ճողվածքներ, կաթնագեղձի բարորակ և չարորակ ուռուցքնրի վիրահատական միջամտություն, պանկրեատոդուոդենալ մասնահատում և պալիատիվ վիրահատություններ ​Բաժանմունքի վարիչ` Արմեն Ռոբերտի Հարությունյան ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ Բաժանմունքն ապահովում է հիվանդների նախավիրահատական և ներվիրահատական ախտորոշում` ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների կիրառմամբ. Էխո-սրտագրություն Դոպլերոֆլոումետրիա. արյունաշրջանառության արագության չափում: Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա  Համակարգչային տոմոգրաֆիա Օրթոպանտոմագրություն. վերին և ստորին ծնոտների ռենտգենային հետազոտություն: Էլեկտրաուղեղագրություն   Էնդոսկոպիկ հետազոտություն Էլեկտրասրտագրություն Սոնոգրաֆիա Գաստրոսկոպիա Բրոնխոսկոպիա Կոլոնոսկոպիա Կլինիկական լաբորատորիա  Ժամանակակից սարքավորումները և նորագույն անալիզատորները հնարավորություն են տալիս կատարել կենսանյութի կենսաքիմիական, կլինիկական, իմունաբանական, հորմոնալ և սերոլոգիական հետազոտություններ։ Բակտերիոլոգիական հետազոտությամբ կատարվում է օրգանիզմի միկրոֆլորայի քննություն` որոշվում է բոլոր տեսակի մանրէների‚ ինչպես նաև դիսբակտերիոզի առկայությունը։ Նորագույն ռեակտիվները թույլ են տալիս ապահովել առավելագույն ճշգրիտ ախտորոշում։ 14. Մամոգրաֆիա 15. Ստամոքսաղիքային տրակտի կոնտրաստային հետազոտություն 16. Ներերակային ուրոգրաֆիա 17. Հարականջային թքագեղձի թքագրություն. սիալոգրաֆիա: 18. Արգանդափողագրություն. հիստերոսալպինգոգրաֆիա: Օրթոպեդիայի և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք Բաժանմունքում անցկացվում է հենաշարժիչ համակարգի ձեռքբերովի և բնածին հիվանդությւոնների բուժում. ոսկրերի կոտրվածքների անարյուն բուժում արտաքին ամրացման սարքավորումների օգնությամբ, վերջույթների երկարացում, հասակի ավելացում, վերջույթի ձևախախտման ուղղում, վսկրերի թերությունների ոսկրապլաստիկ փոխարինում, մաշկի, ջլամկանային կառուցվածքների, նյարդերի և անոթների պլաստիկ վիրահատություններ: Ս.Վ. Սարոյանը Ա.Վ. Ռաֆայելյանի հետ համատեղ մշակել են ոսկրերի կոտրվածքների բուժման նոր սարքեր: Ա.Վ. Ռաֆայելյանը բժշկ. գիտ. դոկտոր է, Հայաստանի վնասվածքաբանների միության անդամ: Ա.Վ. Մամբրեյանը ֆրանսիացի մասնագետների ղեկավարությամբ 3 տարի մասնագիտացել է դաստակի վիրաբուժության և ջլամկանային պլաստիկայի ուղղությամբ, ակտիվորեն զբաղվում է ռադիոալիքային վիրաբուժությամբ: Ա.Վ. Մամբրեյանը Հայաստանի վնասվածքաբանների միության անդամ է: Բաժանմունքի վարիչ` Սեյրան Վաղինակի Սարոյան Օրթոպեդիայի բաժանմունքը ներկայացնում է Արթուր Մամբրեյանը: Կարդալ ավելին...   ՊԱԹՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ Կատարվում է հիվանդությունների ախտորոշում կենսական կարևոր օրգանների վերականգնողական վիրահատությունների վիրահատական-բիոպսիոն նյութի մակրոսկոպիկ և մանրադիտակային, իմունահյուսվածքաքիմիական և բջջաբանական հետազոտությունների հիման վրա: Ալլոգեն ոսկրապլաստիկ նյութի պահպանում (ամբողջական ոսկր, կեղևային մաս և միջուկանյութ, կողային աճառ) ոսկրածագումը (օստեոգենեզ) խթանելու համար, փոխարինելու խոռոչներն ու ձևախախտումները տարբեր վիրահատական միջամտությունների և գեղագիտական (կոսմետիկ) վիրահատությունների ժամանակ: Անցկացվում է կնոջ վերարտադրողական համակարգի ձևագործառնական (մորֆոֆունկցիոնալ) վիճակի հետազոտում գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ: Դիահերձումների կատարում ախտաբանաանատոմիական ախտորոշման նպատակով: Դիահերձման նյութի (աուտոպսիոն) տեխնիկական մշակում` հետագա մանադիտակային զննմամբ: ​Բաժանմունքի վարիչ` Անդրեյ Վլադիմիրի Պապյան   ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԻՄՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ Խումբը կազմավորվել է 1991 թվականին: 1991-2010թթ. ընթացքում իրականացրած գիտական աշխատանքներ.   Մարդու տարբեր տեղակայումով (ծայրամասային արյուն, քմային նշիկներ և ավշային հանգույցներ) լիմֆոցիտներում Са2+-, К+-, Н+- կապված իոնական փոխադրումը նորմայում և ախտաբանական վիճակներում: Հեմորֆինների դերը նյարդաէնդոկինային-իմունային փոխազդեցություններում: Վիրաբուժական միջամտությունների ազդեցությունը իմունային համակարգի և նյարդաէնդոկինային-իմունային փոխազդեցությունների վրա: Նյարդաէնդոկինային-իմունային համակարգերի և տարբեր ախտաբանական իրավիճակների  փոխկապվածությունը: Հակաբորբոքային ցիտոկինների դերը համակարգային բորբոքային պատասխանով հիվանդությունների ընթացքի և ելքի վրա:  ​Գիտական խմբի ղեկավար` ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆ. Սպարտակ Սեմյոնի Գամբարով   ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈւՆՔ Բաժանմունքում բուժվող հիմնական հիվանդությունները սրտային անբավարարություն, զարկերակային բարձր ճնշում, տարբեր տիպի սրտի ռիթմի խանգարումներ, կարդիոմիոպատիաներ, միոկարդիտներ, ստենոկարդիա: Բաժանմունքում կիրառվող ախտորոշման ժամանակակից մեթոդները. էխոկարդիոգրաֆիա (այդ թվում նաև սթրես- էխոկարդիոգրաֆիա), ԷԿԳ հոլտերովյան մոնիթորավորում, ԶՃ շուրջօրյա մոնիթորավորում, Բեռնվածքային փորձեր Հիվանդների և հետազոտությունների բոլոր տվյալնեևը ներառվում են տվյալների թվային բազա` հետագայում ցանկացած թվային կրիչով հիվանդին փոխանցելու հնարավորությամբ: Բաժանմունքում կիրառվող բուժման արդի մեթոդներ Ֆարմակոթերապիա` արդի դեղորայքային միջոցների անհատական ընտրությամբ: ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Գեղագիտական և պլաստիկ վիրաբուժության ծառայության կողմից իրականացվող վիրահատական միջամտությունների ծավալը և ախտաբանությունների ցանկին կարող եք ծանոթանալ` այցելելով www.aesthetic-yenokyan.com կայքը: Ծառայության ղեկավար, բ.գ.թ. Հայկ Դավիթի Ենոքյան   Լյարդի վիրաբուժության և հեպատոլոգիայի բաժանմունք Բաժանմունքում իրականացվում է լյարդի և լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, հեպատիտների (լյարդաբորբ), լյարդի ցիրոզի և դրանց բարդությունների, ախտորոշում և բուժում: Բաժանմունքի վարիչ` Սերգեյ Հարությունի Հակոբյան   Նյարդավիրաբուժության բաժանմունք Նեյրովիրաբուժության բաժանմունքը զբաղվում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի, ողնաշարի ոսկրերի և գանգի փափուկ հյուսվածքների ուռուցքային, անոթային, վնասվածքային, դեգեներատիվ և բորբոքային հիվանդությունների, զարգացման արատների բուժման հարցերով: Հիվանդների բուժումն իրականացվում է համաձայն ընդունված եվրոպական և ամերիկյան մեթոդների և չափանիշների: Բաժանմունքի վարիչ` Արթուր Ռաֆայելի Ամրոյան   Կրծքային վիրաբուժության բաժանմունք Բաժանմունքը զբաղվում է թոքերի և թոքամզի (պլևրա) ախտաբանությամբ, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն: Բաժանմունքի վարիչ` Արմեն Հրանտի Քոչարյան Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք Բաժանմունքը զբաղվում է հաստ աղիքի հիվանդությունների ուսումնասիրմամբ և բուժմամբ: Հաստ աղիքի վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է ուղիղ աղիքի և խթաղու բոլոր սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշում, վիրաբուժական և թերապևտիկ բուժում, այդ թվում ուռուցքային ախտահարումների: Բաժանմունքի վարիչ` բ.գ.դ, պրոֆ. Ալեքսանդր Մինասի Աղավելյան   Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունք Հեմոդեկտոմա, Քներակների ախտաբանական ոլորում, Աորտայի անևրիզմա, Ոչ յուրահատուկ աորտոարտերիտ, Վազոռենալ հիպերտենզիա, Սուր զարկերակային անանցանելիություն, Խցանող թրոմբանգիտ, Զստային երակի թրոմբոէմբոլիկ խցանում, Սուր թրոմբոֆլեբիտ, Ստորին վերջույթների վարիկոզ հիվադություն, Գլխուղեղի և վերին վերջույթների (բրախիցեֆալ) անոթների աթերոսկլերոտիկ ախտահարում, Աորտայի ծայրամասային բաժնի և ստորին վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարում, Վնասվածքային զարկերակ-երակային խուղակներ, Խորանիստ երակների թրոմբոզ թրոմբոէմբոլիկ համախտանիշով​ Բաժանմունքի ղեկավար` բ.գ.դ Տիգրան Լևոնի Սուլթանյան Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքը ներկայացնում է բաժանմունքի վարիչ Գարիկ Սարգսյանը: Կարդալ ավելին...    Ուրոլոգիայի բաժանմունք Բաժանմունքում հիվանդների բուժումն անցկացվում է Եվրոպական և Հայկական ուրոլոգիական միությունների արձանագրությունների միջազգային չափանիշներին համապատասխան մակարդակով: Կլինիկան նվազագույն ինվազիվ և սակավ վնասվածքային վիրահատական միջամտությունների ներդրման պիոներ է` տրանսուրետրալ հատում, օպտիկական միզուկահատում, շփումային և հեռակա քարաճեղքում: Հարվածաալիքային քարաճեղքումը կատարվում է DIREX SYSTEMS ընկերության երկրորդ սերնդի NOVA քարաճեղքող սարքով: Ուրոլոգիայի կլինիկան միաժամանակ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնն է:  Բաժանմունքի վարիչ` բ.գ.դ., պրոֆ. Իվան Գերասիմի Աղաջանյան Doctors.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ Իվան Աղաջանյանը:  Կարդալ ավելին... Օպերատիվ գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունք Բաժանմունքում իրականացվում է տարբեր գինեկոլոգիական ախտաբանությամբ հիվանդների ախտորոշում, դեղորայքային և վիրաբուժական բուժում. փոքր կոնքի օրգանների հիվանդություններ, գինեկոլոգիական էնդոկրինոպաթիաներ, անպտղություն: Կիրառվում են անհետաձգելի բուժօգնություն ծայրահեղ վիճակներում. 1. Ներքին արյունահոսություն. արտարգանդային (էկտոպիկ) հղիություն, ձվարանի պատռվածք (ապոպլեքսիա), արգանդի թափածակում (պերֆորացիա):   2. Արտաքին արյունահոսություն. ինքնաբերական վիժում, արգանդի վզիկայի հղիություն, գործունեության խանգարումներով պայմանավորված (դիսֆունկցիոնալ) արգանդային արյունահոսություն:   3. Արտաքին սեռական օրգանների և փոքր կոնքի օրգանների սուր բորբոքային հիվանդություններ. մետրոէնդոմետրիտ (արգանդի լորձաթաղանթի և մկանաթաղանթի բորբոքում) (սուր, ենթասուր), վուլվովագինիտ (ամոթույքի և հեշտոցի վարակիչ ախտահարում), բարտոլինիտ (բարտոլինյան գեղձերի բորբոքում), արգանդի հավելումների բորբոքում, պելվիոպերիտոնիտ (կոնքամզի և որովայնամզի բորբոքում), պերիտոնիտ (որովայնամզի բորբոքում):    4. Փոքր կոնքի օրգանների ուռուցքների սնուցման խանգարում. ձվարանի ուռուցքի ոտիկի ոլորում, միոմատոզ հանգույցի սնուցման խանգարում:   5.Նեխավարակիչ (սեպտիկ) շոկ (գինեկոլոգիական)  Պլանային վիրահատություններ. Արմատական.   ձվարանահատում, արգանդի հեռացում (հիստերէկտոմիա) առանց հավելումների (կամ միասին), ընդլայնված պանհիստերէկտոմիա:  Օրգանապահպան. բշտերի (կիստաների) քերում և  ձվարանների մասնահատում, արգանդի վզիկի դիաթերմոկոագուլյացիա (ԴԹԿ), Ճեղքահատում (էքսցիզիա), կոնուսաձև ճեղքահատում (կոնիզացիա), պահպանողական միոմահատում (միոմէկտոմիա), արգանդափողերի և ձվարանների կպումների քայքայում (սալպինգոօվարիոլիզիս), ֆիմբրիոպլաստիկա (արգանդափողերի ծոպերի պլաստիկա), արգանդափողերի կապում, հեշտոցի պատերի և շեքի պլաստիկա: Ներթափանցումը. որովայնահատում, լապարոսկոպիկ, հեշտոցային, համակցված: ​ Գինեկոլոգիական ծառայությունը ներկայացնում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Շուշանիկ Մակարյանը: Կարդալ ավելին...   Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք Բաժանմունքում իրականացվում է ծայրահեղ ծանր վիճակում ընդունված` կենտրոնական նյարդային, սրտանոթային համակարգերի, լյարդի, երիկամների ախտահարումով, վնասվածքներից հետո, բազմավնասվածքներ օրգան-համակարգերի ախտահարումով հիվանդների  վերակենդանացման միջոցառումներ:  Բաժանմունքը հագեցած է արտամարմնային ապաթունավորման սարքավորումներով` հեմոդիալիզ, հեմոֆիլտրացիա, հեմոսորբցիա, պլազմաֆերեզ, բարոթերապիա: Սրտանոթային համակարգի ախտահարումով հիվանդների մոտ կիրառվում է արհեստական և օժանդակող արյունաշրջանառություն, ներզարկերակային բալոնային հակապուլսացիա:  Վերոնշյալ բուժական միջոցառումները իրականացվում են շուրջօրյա: Բաժանմունքը հերթապահում է ամսվա բոլոր օրերը ՀՀ ողջ տարածքի համար: Բաժանմունքի վարիչ` բ.գ.թ Ռաֆայել Գրիգորի Գրիգորյան   Բաժանմունքի աշխատակիցները կատարում են ընդհանուր և տեղային անզգայացման բոլոր տեսակները` կիրառելով ժամանակակից դեղանյութեր և արդիական մեթոդներ: Բաժանմունքի վարիչ` Աշոտ Զավենի Կարապետյան ԹԵՐԱՊԻԱ 1. Սրտաբանության բաժանմունք Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ. զարկերակային հիպերտենզիա (բարձր ճնշում), սրտի իշեմիկ հիվանդություն (կրծքային հեղձուկ (ստենոկարդիա), քրոնիկ (ՍԻՀ), սրտի աթերոսկլերոտիկ ախտահարում, միոկարդիտներ (սրտամկանի բորբոքում), սրտի ձեռքբերովի արատներ, առիթմիաներ (սրտի ռիթմի խանգարումներ), տարբեր ծագման սրտային քրոնիկ անբավարարություն: 2. Շնչառական համակարգի օրգանների սուր և քրոնիկ հիվանդություններ 3. Մարսողության օրգանների հիվանդություններ. կերակրափողի, ստամոքսի, ՏՄԱ և լեղապարկի բորբոքային հիվանդություններ, ստամոքսի և ՏՄԱ խոցային հիվանդություն, քրոնիկ շարունակական (պերսիստենցվող) լյարդաբորբ (հեպատիտ), ճարպային հեպատոզ, քրոնիկ ոչ յուրահատուկ էնտերոկոլիտ: 4. Միզարտադրության համակարգի հիվանդություններ. սուր և քրոնիկ պիելոնեֆրիտ և ցիստիտ, քրոնիկ երիկամային անբավարարություն: Հենաշարժիչ համակարգի բորբոքային հիվանդություններ. ախտածագումային, ախտանշանային բուժում: Բաժանմունքի վարիչ` բ.գ.թ Էդուարդ Լենդրուշի Մնացականյան  
0
0

Հաճախ տրվող հարցեր:

Ինչպես գտնել լավագույն բժշկին Երևան-ում

Համեմատեք փորձը, աշխատանքային ստաժը, մասնագիտացումը և պացիենտների գնահատականները։ Կարևոր է ընտրել բժիշկ հենց անհրաժեշտ ոլորտում։ Մեր պորտալում ներկայացված են բժիշկների և կլինիկաների լավագույն պրոֆիլները՝ ամենաշատ դրական կարծիքներով։

Որտեղ կարող եմ կարդալ կարծիքներ բժիշկների և կլինիկաների մասին Երևան-ում

Կարծիքները սովորաբար հրապարակվում են բժշկական պորտալներում, բժիշկների որոնման ծառայություններում և բժիշկների ու կլինիկաների պաշտոնական էջերում։ Մենք հրապարակում ենք միայն ստուգված կարծիքներ։

Հնարավո՞ր է անվճար բժշկական օգնություն ստանալ Երևան-ում

Այո, պետական ծրագրերը տրամադրում են անվճար ծառայություններ, սակայն ընդունելության կարգը և մատչելի ծառայությունների ցանկը կարող են տարբեր լինել ըստ տարածաշրջանի։

Ի՞նչ ծառայություններ են ներառված բժշկական խորհրդատվության մեջ

Սովորաբար այն ներառում է հիվանդության պատմության հավաքում, զննում, բուժման կամ հետազոտությունների նշանակում և հետագա քայլերի վերաբերյալ առաջարկություններ։

Որքա՞ն արժե բժշկի խորհրդատվությունը Երևան-ում

Գինը կախված է բժշկի մասնագիտացումից և կլինիկայի մակարդակից։ Սովորաբար այն սկսվում է հիմնական խորհրդատվությունից և կարող է աճել, եթե անհրաժեշտ են ախտորոշիչ հետազոտություններ։

Ո՞րն է տարբերությունը ընդհանուր պրակտիկայի բժշկի և մասնագետի միջև

Ընդհանուր պրակտիկայի բժիշկը զբաղվում է առողջական խնդիրների լայն շրջանակով և անհրաժեշտության դեպքում ուղղորդում է պացիենտին համապատասխան մասնագետի մոտ։ Մասնագետը կենտրոնանում է բժշկության կոնկրետ ոլորտի վրա։

Որքա՞ն արագ կարելի է ստանալ բժշկական օգնություն

Շատ կլինիկաներ առաջարկում են ընդունելություն մոտակա հասանելի օրերին, ինչպես նաև շտապ և անհետաձգելի խորհրդատվություններ։

Որքա՞ն արժե բուժումը կլինիկայում Երևան-ում

Գինը կախված է ախտորոշումից, պրոցեդուրաների քանակից, կլինիկայի մակարդակից և օգտագործվող սարքավորումներից։

Ինչպես ստուգել բժշկի որակավորումը

Ստուգեք դիպլոմները, սերտիֆիկատները, փորձը, մասնագիտացումը և իրական պացիենտների կարծիքները։ Վստահելի կլինիկաները այս տեղեկատվությունը ներկայացնում են բաց կերպով։

Քրոնիկ երիկամային անբավարարություն

Երիկամները մեր մարմնի լուռ աշխատողներն են։ Նրանք քրտնաջան աշխատում են ամեն վայրկյան՝ առանց դադարի, մաքրում են արյունը թունավոր նյութերից, կարգավորում են արյան ճնշումը, մասնակցում են արյունաստեղծմանը և կատարում շատ այլ կենսական գործառույթներ։ Նրանք չեն բողոքում, չեն ցավում կամ ախտանշաններ չեն տալիս մինչև վերջին պահը։ Եվ հենց դա է վտանգավորը Քրոնիկ երիկամային անբավարարության (ՔԵԱ) դեպքում։ Շատերը […]

0
0
3

Ուղեղի ուռուցքներ․ երկրորդ կարծիք

Երբ լսում եք «ուղեղի ուռուցք» արտահայտությունը, աշխարհը կարող է մի պահ կանգ առնել։ Դա շոկ է, վախ և անորոշություն։ Առաջին միտքը սովորաբար լինում է՝ «ինչու՞ ես», «ի՞նչ անել հիմա», «արժե՞ արդյոք հավատալ դրան»։ Շատերը հայտնվում են խուճապի մեջ, փորձում գտնել ցանկացած լուծում, երբեմն դիմելով անհասկանալի կամ չստուգված մեթոդների։ Սա մարդկային արձագանք է, բայց պետք է […]

0
0
1

Նևրալգիա․ պատճառներ և բուժում

Այն հանկարծակի է գալիս, սուր է ու կտրող, երբեմն էլ՝ այրող։ Մի պահ թվում է, թե դա պարզապես անհարմար դիրքից է կամ մկանային ձգվածություն, բայց ցավը չի անցնում, այլ ընդհակառակը՝ ուժեղանում է, դառնում անտանելի։ Այն կարող է հայտնվել դեմքին, կողոսկրերի արանքում, թիկունքին կամ վերջույթներում։ Մարդիկ հաճախ շփոթում են այն սրտի կամ երիկամների ցավի հետ՝ կորցնելով […]

0
0
2

Ողնաշարի ՄՌՏ ցավերի դեպքում

Մեջքի ցավերը։ Ով չի ճանաչում դրանք։ Մի փոքր ծանրաբեռնվածությունից, անհարմար դիրքից կամ պարզապես առանց տեսանելի պատճառի։ Շատերը սկզբում փորձում են դիմանալ կամ օգտագործել տնային միջոցներ՝ քսուքներ, տաք կոմպրեսներ։ Երբեմն դա օգնում է, հաճախ՝ ոչ։ Երբ ցավը չի անցնում, սկսում է անհանգստացնել, խանգարել առօրյային, հարց է առաջանում՝ ինչ անել։ Այս պահին շատերն են մտածում մասնագետի դիմելու […]

0
0
2

Տարեց պացիենտների խնամք

Ծերացումը կյանքի բնական շրջան է, բայց այն երբեք պարզ չի լինում։ Ձեր ծնողը, տատը կամ պապը հանկարծ դառնում են ավելի խոցելի, ավելի շատ ուշադրություն ու խնամք պահանջող։ Շատ ընտանիքներում հարազատները ամեն ինչ անում են իրենց ուժերով, փորձում են լինել կողքին 24/7։ Սա սխալ չէ։ Սա սեր է։ Բայց սերը միշտ չէ, որ բավարար է։ Երբ […]

0
0
3

Բժշկական ներարկումներ տանը

Շատերը կարծում են, որ ներարկումը պարզ գործընթաց է, մի բան, որ կարելի է հեշտությամբ անել տանը, հատկապես եթե դեղատնից ներարկիչ ու դեղ են գնել։ «Ի՞նչ կա այդտեղ, ասեղը մտցնում ես, դեղը ներարկում։» Այսպես են մտածում։ Բայց սա ամենավտանգավոր մոլորություններից մեկն է։ Տնային պայմաններում արված ոչ պրոֆեսիոնալ բուժեղբայր ներարկումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, որոնք դուք […]

0
0
2

Հակասթրեսային մերսում

Անդադար լարվածություն: Ահա սա է այսօրվա մեր իրականությունը։ Աշխատանք, ընտանիք, հազար ու մի հոգսեր։ Մարմինն ու հոգին միշտ լարված վիճակում են, կարծես անընդհատ պատրաստ ենք պայքարի։ Բայց այս մշտական պատրաստակամությունը քայքայում է մեզ ներսից, աննկատ։ Շատերն այս վիճակը համարում են «նորմալ», կյանքի անբաժանելի մաս, սակայն դա հեռու է ճշմարտությունից։ Լարվածությունը կուտակվում է, իսկ մենք այն […]

0
0
3

Գրասենյակային մեջք․ մանուալ թերապևտի օգնություն

Աշխատանքային օրվա ավարտին մեջքի ցավը դարձել է ձեր մշտական ուղեկիցը։ Նստած աշխատանքը, որը շատերի համար կյանքի անբաժանելի մասն է, հաճախ մեր մարմնի համար փորձություն է դառնում։ Մեր կյանքի մեծ մասն անցկացնում ենք՝ նստած համակարգչի առջև, հանդիպումների սենյակներում կամ մեքենայի ղեկին։ Այս առօրյան աննկատ, բայց հետևողականորեն քայքայում է մեջքի առողջությունը։ Շատերը հավատացած են, որ սա սովորական […]

0
0
3

Մաստոպաթիա․ հսկողություն և կանխարգելում

Շատ կանայք կրծքի ցավ կամ գոյացություն զգալիս կա՛մ անմիջապես վատագույնն են մտածում, կա՛մ էլ անտեսում են։ Երկուսն էլ վտանգավոր մոտեցումներ են։ Իրականում, կրծքագեղձի ամեն փոփոխություն չէ, որ չարորակ է, բայց ոչ մի փոփոխություն չպետք է անտեսվի։ Մաստոպաթիան շատ կանանց մոտ հանդիպող վիճակ է, և ոչ միշտ է այն վտանգավոր։ Սակայն սխալ է կարծել, որ եթե […]

0
0
3

Քրոնիկ տոնզիլիտ

Շատերը սովոր են անտեսել կոկորդի քրոնիկական ցավերը, դրանք համարելով «սովորական» երևույթ, որը կանցնի ինքնին կամ մի քանի տաք թեյի բաժակով: Բայց երբ խոսքը վերաբերում է քրոնիկ տոնզիլիտին, նման մոտեցումը ոչ թե լուծում է խնդիրը, այլ ուղղակիորեն տանում է դեպի լուրջ բարդություններ։ Սա պարզապես կոկորդի ցավ չէ, սա մեր մարմնի պաշտպանական համակարգի՝ նշիկների քրոնիկ բորբոքումն է, […]

0
0
3

Լիմֆոստազ վիրահատությունից հետո

Վիրահատությունից հետո կյանքը նոր փուլ է, որտեղ շատ հարցեր են առաջանում: Մարմինը վերականգնվում է, և երբեմն այս գործընթացում խնդիրներ են ծագում, որոնք անսպասելի են թվում: Դրանցից մեկը լիմֆոստազն է՝ վիճակ, որը կարող է լուրջ անհանգստություն պատճառել, եթե ժամանակին չնկատվի և չմեկնարկի լիմֆոստազ բուժումը։ Շատերը, հատկապես կանայք, ովքեր ենթարկվել են կրծքագեղձի վիրահատության կամ այլ միջամտությունների, որոնց […]

0
0
5

Թոքերի ՀՏ (ԿՏ)․ երբ է անհրաժեշտ

Շնչահեղձություն. այդ տհաճ զգացումը, երբ թվում է, թե կուրծքը սեղմվել է, ու օդը չի հերիքում։ Այս վիճակին բախվում է շատ մարդ։ Ոմանք հույս ունեն, որ ինքն իրեն կանցնի, ուրիշները անմիջապես փորձում են գտնել պատասխաններ ինտերնետում կամ հարևանների մոտ։ Բայց կան դեպքեր, երբ անհրաժեշտ է ավելի խորը նայել խնդրին, քան պարզապես մի բաժակ տաք կաթ կամ […]

0
0
3
Բոլոր հոդվածներին

Ծառայությունների և պրոցեդուրաների կատալոգ

Anesteziolog Atamnabuyzh Entanik buyzh Ginekolog Infektsion hivandutyunneri masnaget Kardiolog KT հետազոտուտյուն LOR masnaget (otolaringolog) LOR մասնագետ (ոտոլարինգոլոգ) MRI հետազոտուտյուն Psikhiatr Refleksolog (akupunkturayi masnaget) Rehabilitatsion masnaget Reproduktolog (IVF) Seksolog UZI (Ultradzayn) UZI (Ուլտրաձայն) Venerolog Virabuyzh Ալլերգոլոգ Անդրոլոգ Անեստեզիոլոգ Անոտային վիրաբույժ Ատամնաբույժ Արական բույջկուհ Բույջկուհ Գաստրոենտերոլոգ Գենետիկ Գինեկոլոգ Դերմատոլոգ Դիետոլոգ Ենդոկրինոլոգ Ենդոսկոպիստ Ենտանիկ բույժ Եպիլեպտոլոգ Իմմունոլոգ Ինֆեկծիոն հիվանդուտյունների մասնագետ Լիմֆոլոգ Կարդիոլոգ Կոսմետոլոգ Հեմատոլոգ Հեպատոլոգ Հիրուդոտերապեվտ Մամմոլոգ Մանուալ տերապիյա մասնագետ Մասաժիստ Նեիրովիրաբույժ Նեվրոլոգ Նեֆրոլոգ Ոնկոլոգ Ոստեոպատ Որտոպեդ Ուրոլոգ Ոֆտալմոլոգ Չեծկ-ուպ Պեդիատր Պլաստիկ վիրաբույժ Պուլմոնոլոգ Պսիխիատր Պսիխոլոգ Պրոծեդուրային սենյակ Պրոկտոլոգ Սեկսոլոգ Վեներոլոգ Վիրաբույժ Տրաումատոլոգ Տրիխոլոգ Րեհաբիլիտածիոն մասնագետ Րենտգեն Րեպրոդուկտոլոգ (Իվֆ) Րեվմատոլոգ Րեֆլեկսոլոգ (ակուպունկտուրայի մասնագետ) Ֆիզիոտերապեվտ Ֆլեբոլոգ
Ցույց տալ բոլորը