Ալեքսանդր Մինասի Աղավելյան
- Գնահատական
-
- Կարծիքներ:
- 0 կարծիքների
- Երևան
Բժշկական գիտությունների թեկնածու
2021-ից
«Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոն, Վիրաբուժական կլինիկայի ղեկավար, գլխավոր բժիշկ, լապարոսկոպիկ և բարիատրիկ վիրաբույժ – Կատարում է որովայնային բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ: Իրականացնում է վիրահատություններ ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության դեպքում (բաց և լապարոսկոպիկ եղանակներով), լեղուղիների վրա լեղաքարային հիվանդության ժամանակ՝ լապարոսկոպիկ եղանակով, լեղուղիների վիրաբուժական հիվանդությունների դեպքում՝ բաց վիրահատություններ, վիրահատական բարդությունների, վերականգնողական և կազմափոխական վիրահատություններ: Նաև վիրահատություններ որովայնի խոռոչի այլ օրգանների, լյարդի, փայծաղի և այլն, էխինակոկային բշտերի, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության, ստամոքսի ուռուցքների, բարակ և հաստ աղու վիրաբուժական հիվանդությունների էնդոսկոպիկ վիրահատություններ; տարբեր տեղակայման և բարդության որովայնային ճողվածքների; որովայնի վնասվածքների և հրազենային վիրավորումների կապակցությամբ: Կատարում է բարիատրիկ վիրահատություններ, ինչպես ռեստրիկտիվ (SLEEVE gastrectomy ), այնպես էլ ստամոքսի շունտավուրում։
2018-2021
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ
2016-2018
ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, ԵԿՀ-ի վիրաբուժական ծառայության ղեկավար
2015-2016
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առաջատար վիրաբույժ
2008-2015
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, Վիրաբուժական բաժանմունքի պետ
2006-2008
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, Վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, վիրաբույժ
2002-2005
Մոսկվայի Պիրոգովյան վիրաբուժության կենտրոն, վիրաբույժ-օրդինատոր
1993-2002
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիրաբույժ, մասնակցել է Արցախյան գոյամարտին; գործուղումների ժամանակ տարբեր դաշտային հոսպիտալներում կատարել է վիրահատություններ
Հեղինակ և համահեղինակ է 11 գիտական հոդվածների և հրապարակումների
2008-ից
Հայկական վիրաբուժական ասոցիացիայի անդամ
Այս կայքը օգտագործում է cookie-ներ՝ բովանդակությունն ու գովազդը անհատականացնելու, վերլուծական տվյալներ հավաքելու և այլ նպատակներով։ Դուք կարող եք ծանոթանալ մեր cookie քաղաքականությանը։ Եթե համաձայն եք cookie-ների օգտագործմանը, սեղմեք «Ընդունել»։