Ալեքսանդր Մինասի Աղավելյան
- Գնահատական
-
- Կարծիքներ:
- 0 կարծիքների
- Երևան
Հոգեբանական գիտությունների թեկնածու
Հոգեբան, թրենինգավար, հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի բաժնի ղեկավար, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն,
Դասախոս, ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոն,
Դասախոս, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան,
2021-ից
Հայկական Կարմիր Խաչի Ընկերության «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում սուպերվիզոր:
2017
Եվրոպական խորհրդի կողմից կազմակերպված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի խորհրդատու, թրեներ
2014-2017
Հայաստանի արդարադատության ակադեմիա, դասախոս
2014-2015
ՀՀ Փաստաբանական դպրոց, դասախոս
2012-2013
Դատախազության բարձրագույն դպրոց, դասախոս
2001-2015
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոն, դասախոս
2001-2008
«Կանաչ տուն, Ծիածանային պարտեզ» երեխաների վաղ սոցիալականացման կենտրոն, հոգեբան
2002-2004
«Ուրարտու» կիրառական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան, դասախոս:
1999-2001
Եղվարդի բժշկական ուսումնարան, դասախոս
30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ
2017
Միջազգային գիտաժողով՝ «Հոգեսեռական կազմաբանությունը և դրա փոփոխությունները Զ. Ֆրեյդի և Մ. Ֆենի տեսություններում»
2018
ՀՀ ԳԱԱ կազմակերպած «Ինովացիոն հնարավորությունները և մարտահրավերները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով
2018
Հայ-ռուսական սլավոնական համալսարան, «Անձի զարգացման խնդիրները գլոբալիզացիայի պայմաններում՝ հոգեբանամանկավարժական եզրույթներ» միջազգային գիտագործնական գիտաժողով
2019
5-րդ միջազգային հոգեվերլուծական գիտաժողով, Գյումրի, «Սուբյեկտի հոգեկան և սոմատիկ ապակազմակերպման գործընթացը բնական աղետից, ահաբեկչությունից և պատերազմական իրավիճակից հետո»
2000-ից
Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի իսկական անդամ
2012-ից
Արհեստավարժ հոգեթերապևտների լիգայի (ППЛ, Россия) իսկական անդամ
2014-ից
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի իսկական անդամ
2016-2019
Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
2009-2019
Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
2019-ից
ԱՇԴՎ /EMDR/ Հայաստանի հոգեթերապևտների ասոցացիայի անդամ:
2019-ից
Միջազգային Էթնոհոգեվերլուծական ասոցիացիայի /AIEP/ կոլեկտիվ անդամ:
ԿԱՐԴԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Հոգեբանության հիմունքներ
Տարիքային և մանկավարժական հոգեբանություն
Սոցիալական հոգեբանություն
Ընտանեկան կյանքի հոգեբանություն
Կոնֆլիկտաբանություն
Հոգեվերլուծության տեսություն և պրակտիկա
Հոգեբանական խորհրդատվություն
Անձի հոգեբանություն
Անձի տեսություններ
Հոգեախտորոշում
Հոգեբանական պրակտիկում
Երեխաների և դեռահասների հոգեթերապիա
Դիֆերենցիալ հոգեբանություն
ԹՐԵՆԻՆԳՆԵՐ
Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
Դպրոցի հոգեբանի հմտություններ
Կոնֆլիկտների կառավարում
Սթրեսի կառավարում
Ժամանակի կառավարում
Ստեղծագործական մտածողության զարգացում
Այս կայքը օգտագործում է cookie-ներ՝ բովանդակությունն ու գովազդը անհատականացնելու, վերլուծական տվյալներ հավաքելու և այլ նպատակներով։ Դուք կարող եք ծանոթանալ մեր cookie քաղաքականությանը։ Եթե համաձայն եք cookie-ների օգտագործմանը, սեղմեք «Ընդունել»։