- Գլխավոր էջ
- Բժիշկներ և կլինիկաներ
- Սոմնուս քնի և շարժողական խանգարումների կլինիկա
Սոմնուս քնի և շարժողական խանգարումների կլինիկա
- Գնահատական
-
- Կարծիքներ:
- 0 կարծիքների
- Տիտոգրադյան 14 (Էրեբունի ԲԿ շենք, ձախ թև, 6-րդ հարկ) 0087, Երևան, Հայաստան
Սոմնուս կլինիկան տրամադրում է քնի և շարժողական խանգարումների ախտորոշման և բուժման ծառայությունների լայն հնարավորություններ:
- Նյարդաբանական զննում և գնահատում
- Սոմնոլոգիական հատուկ զննում և գնահատում
- Շարժողական խանգարումների հատուկ զննում և գնահատում
- Պոլիսոմնոգրաֆիա – քնի հետազոտություն
- Պոլիսոմնոգրաֆիա ցերեկային քնի թեստավորմամբ
- Պոլիսոմնոգրաֆիա ամբողջական էլեկտրաէնցեֆալոգրաֆիայով
- Ցերեկային ժամերին արթունությունը պահպանելու ունակության
- թեստավորում (վարորդներ և ուշադրություն պահանջող այլ մասնագիտություններ)
- Շարժական պոլիսոմնոգրաֆիա (քնի շնչառական հետազոտություն տանը կամ այլ կլինիկաներում)
- Հատուկ հարցարաններով թեստավորում
- Քնի և շարժողական խանգարումների դեղորայքային թերապիա
- Քնի ապնոէի վարքային թերապիա
- Քնի ապնոէի գործիքային բուժում՝ սիպապ (CPAP) թերապիա
- Լուսային ռեժիմի շտկում և լուսային թերապիա
- Կոգնիտիվ-վարքային թերապիա
- Քնի հիգիենայի շտկում
- Հաճախակի հերթապահելուց կամ ժամային գոտիներ փոխելուց առաջացող քնի խնդիրների շտկում
- «ՍՈՄՆՈՒՍ» նյարդաբանական կլինիկան սկսում է բոտուլոտոքսինով բուժման (բոտոքս) ծառայությունը:
Շատերին բոտուլոտոքսինի ներարկումները ծանոթ են որպես կոսմետիկ նպատակներով իրականացվող միջամտություն կնճիռների և այլ խնդիրների համար:
Այնուամենայնիվ բոտուլոտոքսինով բուժումը հանդիսանում է մկանային լարվածությամբ ուղեկցվող բազմաթիվ շարժողական նյարդաբանական հիվանդությունների բուժման ամենաարդյունավետ մեթոդը:
Մեր կլինիկայում իրականացվելու է բլեֆարոսպազմի, հեմիֆացիալ սպազմի, պարանոցային դիստոնիայի և հիպերհիդրոզի բուժում այս մեթոդով:
«ՍՈՄՆՈՒՍ» նյարդաբանական կլինիկայում այս մեթոդով բուժումն իրականացնելու է բժիշկ-նյարդաբան Զարուհի Թավադյանը, ով մասնագիտացած է շարժողական խանգարումների ոլորտում և ունի 8 տարվա աշխատանքային փորձ որպես շարժողական խանգարումների մասնագետ: Վերապատրաստումներ է անցել Շվեյցարիայի և Ավստրիայի շարժողական խանգարումների առաջատար կլինիկաներում:
- ԽՄԲԱՅԻՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ / GROUP COGNITIVE-BEHAVIORAL THERAPY FOR INSOMNIA
Բուն խմբային աշխատանքը կազմված է 8 հանդիպումից, որոնցից յուրաքանչյուրը տևում է 2 ժամ: Հանդիպումները տեղի են ունենալու շաբաթը մեկ անգամ և ամեն մեկը բաղկացած կլինի ընդհանուր և անհատական մասերից:
ԽԿՎԹ-Ա-ն կազմված է հետևյալ մասերից.
1. Ստիմուլ-կոնտրոլ թերապիա,
2. Քնի սահմանափակման թերապիա,
3. Քնի հիգիենայի ուսուցանում,
4. Կոգնիտիվ թերապիա
,
,
,
Կարծիքներ
Այլ բժիշկներ և կլինիկաներ Երևան-ում
COSMEDOX by Dr.Mylips
- Գնահատական
-
- Կարծիքներ:
- 0 կարծիքների
- Երևան
Ախտորոշում և խորհրդատվություն
Կոսմետոլոգի խորհրդատվություն
● Կոսմետոլոգի խորհրդատվություն Janus PRO Sunlike ...