Բարի խնամք` տնային խնամքի ծառայություն - Bzhishk-am.com
Հետ
Բարի խնամք` տնային խնամքի ծառայություն

Բարի խնամք` տնային խնամքի ծառայություն

Գնահատական
Կարծիքներ:
0 կարծիքների
0
0
0
  • Մեսրոպ Մաշտոց 51

Մեր հիմնական ծառայություններն են`

Խնամք՝ հերթափոխությամբ

Խնամք՝ այցելությամբ

Տարեցների Խնամք

Խնամք՝ հիվանդանոցային

Հիվանդների Խնամք

Ընկերակից

Լոգանքի ծառայություն

Խնամող՝ բուժքույր

Փոխադրման ծառայություն

Մեր խնամողները պատրաստ են 24 ժամ լինել հիվանդի կողքին և օգնել ամեն հարցում

Վերջին տարիներին տարեցները գտնվում են Քովիդի շատ վտանգավոր և խոցելի խմբում, այդ իսկ պատճառով ունեն ճիշտ և անհրաժեշտ մասնագիտացված խնամքի կարիք։ «Բարի խնամքը» պատրաստ է 1-24 ժամ օգնել և աջակցել այդ հարցում

Կատարում ենք շուրջօրյա, ինչպես նաև 8-12-ժամյա խնամք տնային պայմաններում կամ բժշկական հաստատություններում

Անհրաժեշտ և ճիշտ խնամք կորոնավիրուսից հետո

Խնամքի ծառայությունը ներառում է՝

Անհրաժեշտ և ճիշտ խնամք

Սննդի պատրաստում և կերակրում

Անձնական, մասնակի հիգիենա (անհրաժեշտության դեպքում տակդիրի փոխարինում)

Տան մաքրություն (սենյակի պարբերաբար օդափոխում)

Դեղերի ժամանակին տրամադրում

Հետաքրքիր ժամանց (ընթերցանություն, զրույց, խաղեր և այլն)

Անհրաժեշտության դեպքում, կարող ենք նաև ցուցաբերել բժշկական օգնություն

Մեր խնամողները՝

Ընկալում են պացիենտի բնավորության գծերը և ի վիճակի են դառնալ նրա հուսալի օգնականը և նույնիսկ՝ ընկերը

Օժտված են այնպիսի հատկություններով, ինչպիսիք են պարկեշտությունը, նրբանկատությունը, արհեստավարժությունը և պատրաստ են օգտագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի օգնեն Ձեզ:

Բացի սովորական ծառայություններից, տարեցները հատկապես աջակցության և փոխըմբռնման կարիք ունեն: Հաղորդակցությունը նրանց համար շատ կարևոր է: Խնամակալը կարող է կարդալ գիրք կամ թերթ, խոսել չեզոք թեմաների շուրջ:

Ընտրելով մեր տնային ծառայությունը, դուք ստանում եք մասնագետ, որին կարող եք վստահել սիրելիի, հիվանդի կամ տարեց մարդու խնամքը: Մի՛ թողեք Ձեր հարազատին առանց խնամքի:

Մասնագետը գիտի, թե որքան կարևոր է հոգեկան և ֆիզիկական խաղաղության մթնոլորտ ստեղծելը:

Երաշխավորում ենք, որ մեր ծառայությունները կբերեն հոգեբանական անդորր և մտքի խաղաղություն:

Օգտվեք «Բարի խնամքի» հարմարավետ և որակյալ քայլակներից և սայլակներից, որոնք կհեշտացնեն տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց կյանքն ու կենցաղը:

Քայլակներ՝

Շաբաթական 3000 դրամ՝ նախկին 4000 դրամի փոխարեն

Քայլակներից օգտվողը կարող է հեշտությամբ տեղաշարժվել մեկ վայրից մյուսը ինքնուրույն:

Սայլակներ՝

Շաբաթական 5000 դրամ՝ նախկին 8000 դրամի փոխարեն

Օրական 1500 դրամ՝ նախկին 2000 դրամի փոխարեն

Սայլակից օգտվողը կարող է հեշտությամբ տեղափոխվել ինչպես միայնակ, այնպես էլ՝ ուղեկցողի օգնությամբ:

Անվասայլակները պատրաստված են պողպատից, շատ ամուր են և ունեն հատուկ պաշտպանիչ չժանգոտվող շերտ-պատյան: Անվասայլակներն ունեն կարգավորվող շարժական թիկնակներ և նստատեղեր, ոտքերի կարգավորվող հենարան։

 

,,,

Կարծիքներ

Այլ բժիշկներ և կլինիկաներ Երևան-ում

COSMEDOX by Dr.Mylips

COSMEDOX by Dr.Mylips

Գնահատական
Կարծիքներ:
0 կարծիքների
  • Երևան

Ախտորոշում և խորհրդատվություն
Կոսմետոլոգի խորհրդատվություն
● Կոսմետոլոգի խորհրդատվություն Janus PRO Sunlike ...