- Գլխավոր էջ
- Բժիշկներ և կլինիկաներ
- ԱրԲեՍ առողջության կենտրոն
ԱրԲեՍ առողջության կենտրոն
- Գնահատական
-
- Կարծիքներ:
- 0 կարծիքների
- Վ. Փափազյան փ., 32 շ., 0012, Երևան, Հայաստան
ԱրԲեՍ ԱԿ-ն հիմնվել է 1999թ. և գործում է նախկին Արաբկիր մանկական հիվանդանոցի վերակառուցված մասնաշենքում: Մասնաշենքի վերակառուցումն ու վերանորոգումն իրականացվել է Արաբկիր Բժշկական Կենտրոնի և իր գործընկերների` շվեյցարական ՍԵՄՌԱ հիմնադրամի, Անմիջական օգնություն ընկերակցության (DAA), Շաֆհաուզենի Radio Munot, բելգիական NAF-Belgique ասոցիացիայի և SOS-Armenie կազմակերպության միասնական ջանքերով: 2005թ. ապրիլին ԱրԲեՍ ԱԿ-ում իր դռները բացեց Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը` հատուկ կարիքներով երեխաների զբաղվածությունը կազմակերպելու նպատակով, ինչը խթան է հանդիսանում նրանց ինտեգրմանը հասարակության մեջ: Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը կառուցվել է շվեյցարացի շինարար Լեո Գմյուրի կողմից շվեցարական Անմիջական օգնություն ընկերակցության (DAA), Արմենիանոս հիմնադրամի (Լիխտենշտեյն), ԿԱԶԱ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ` տիկին Բելլա Քոչարյանի հովանու ներքո:
- Զարգացման մանկաբուժություն,
- Մանկական էնդոկրինոլոգիա/դիաբետոլոգիա և «Շաքարային դիաբետի դպրոց»,
- Վերականգնողական ծառայություններ երեխաների և մեծահասակների համար`
- Ֆիզիկական թերապիա
- Էրգոթերապիա կամ զբաղվածության թերապիա /occupational therapy/
- Մանուալ թերապիա /մեջքի ցավի կառավարման կենտրոն/
- Խոսքի թերապիա/լոգոպեդի ծառայություն
- Ձեռքի թերապիա և սպլինտավորում
- Հատուկ կրթության մանկավարժի, ինչպես նաև ձեռքի աշխատանքի մանկավարժի ծառայություն,
- Հոգեբանասոցիալական ծառայություն,
- Ատամնաբուժություն երեխաների և մեծահասակների համար
Նյարդաբանական, մտավոր և հոգեկան առողջության խնդիրներով, նաև զարգացման պերվազիվ խանգարումներով` աուտիզմով, երեխաների համար նախատեսված ծառայությունները տրամադրվում են Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնում, որն համալրված է հատուկ սարքավորումներով և ուսուցողական նյութերով, խաղերով հնարավոր լավագույն արդյունքն ապահովելու նպատակով: «ԱրԲեՍ» ԱԿ-ում գործում է նաև “Շաքարային դիաբետի դպրոց”-ը, որի նպատակն է կրթական ծրագրերի իրականացումը շաքարային դիաբետով երեխաների և նրանց ծնողների համար:
,
,
,
Կարծիքներ
Այլ բժիշկներ և կլինիկաներ Երևան-ում
COSMEDOX by Dr.Mylips
- Գնահատական
-
- Կարծիքներ:
- 0 կարծիքների
- Երևան
Ախտորոշում և խորհրդատվություն
Կոսմետոլոգի խորհրդատվություն
● Կոսմետոլոգի խորհրդատվություն Janus PRO Sunlike ...